«Հայրենապաշտ» ՀԵՀԿ խորհրդի 19.09.2011թ.-ի որոշմամբ խորհրդի նախագահ է ընտրվել ԱրշակՄկրտչի Ծառուկյանը։ Արշակ Ծառուկյանն իր լիազորությունները լիարժեք կսկսի իրականացնել ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո. այժմ նա ծառայում է Արցախի պաշտպանական բանակում։
Հարգանքներով՝ «Հայրենապաշտ» ՀԵՀԿ խորհուրդ
Մեր հայ ժողովո՛ւրդ, սիրով շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ։ Ցանկանում ենք, որ մեր երկրում միշտ տիրի խաղաղությունն ու համերաշխությունը, և բոլորս լինենք միասնական մի բռունցքի պես՝ ի բարօրություն մեր ազգի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների։
Այսօր յուրաքանչյուր հայի սրտում պիտի տիրի հպարտության և ուրախության զգացումը, քանզի ունենք ոչ միայն անկախ պետականություն, այլև հզոր ու կայուն բանակ, մեր սրտերում հավերժ ապրող սուրբ հաավատ առ Աստված ու դեպի Հայ Առաքելական Եկեղեցի, որոնքն էլ հենց մեր պետականության կարևորագույն հենարաններից են։
Լուսավոր և հաղթական ուղի ենք մաղթում Հայոց Բանակին, Հայ Առաքելական Եկեղեցուն և մեր Մայր Հայաստանին։
Հարգանքներով՝ «Հայրենապաշտ» ՀԵՀԿ խորհուրդ
- Mood:Տոնական
Սեպտեմբերի երեքը՝ քարտեզի օր. արձագանքներ լրատվակայքերում
http://ahousekeeper.livejournal.com/1006
http://times.am/arm/?p=1747
Մեծարգո վարչապետ,
հարգարժան նախարար,
ձեր ուշադրությունն ենք հրավիրում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի աշխատանքներին: 2010 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ այս համակարգի cragrer.am/ միջոցով ՀԿ-ներին տրամադրվելու էին պետական բյուջեի համապատասխան տողով նախատեսված դրամաշնորհներ, որոնք հատկացվելու էին եռամսյակը մեկ։ Մինչև այսօր դրամաշնորհ է տրամադրվել միայն 2010 թվականի երրորդ եռամսյակի համար դիմած և անկախ փորձագիտական քննության արդյունքում դրական գնահատական ստացած ծրագրերին։ Փաստենք, որ 2010 թվականին լիազոր մարմնի ոչ ճիշտ աշխատանքի կամ մեկ այլ պատճառով բյուջեի համապատասխան տողով նախատեսված դրամաշնորհների կատարողականը չի ապահովվել, և ՀՀ հասարակական ոլորտի համար նախատեսված պետական գումարները տեղ չեն հասել։ 2011 թվականին դեռևս որևէ հասարակական կազմակերպություն վերոնշյալ առցանց համակարգից դրամաշնորհ չի ստացել, չնայած որ արդեն տարվա երրորդ եռամսյակում ենք։
Դիմում ենք ձեզ՝ հարցին շուտափույթ լուծում տալու և թերացումները շտկելու ակնկալիքով։
Հարգանքներով՝ «Հայրենապաշտ» ՀԵՀԿ
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
«Բերդ Այ Թի» ՀԿ
«Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
«Գյումրու ուսանողական խորհուրդ» ՀԿ
«Դավիթբեկյան ուխտեր» ԵՀԿ
«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ
«Լույսի աշխարհ մանկապատենեկան երիտասարդական կենտրոն» ՀԿ
«Շիրակի երիտասարդական հիմնադրամ»
«Ռազմավարական պաշտպանություն քաղցկեղից» ՀԿ
«ՍԵԳ քաղաքացիական հասարակության աջակցման կենտրոն» ՀԿ
Այս պահին նամակին միացել է ևս տասը հասարակական կազմակերպություն.
«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ
«Երիտասարդության խաղաղության և բարեկանության կամուրջներ» ՀԿ
«Երիտասարդական շունչ» երիտասարդության աջակցության ՀԿ
«Երիտասարդական Տեղեկատվական Կենտրոն»
«Երիտասարդ մանկավարժների “Գլաձոր” միություն» ՀԿ
«Թթենի-Համագործակցություն» ՀԿ
«Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» ՀԿ
Չարենցավանի «Ռեսուրս կենտրոն» ԲՀԿ
«Սյունիքի երիտասարդական կենտրոն»ՀԿ
«Բնություն բումերանգ է» ծրագիրը, որը իրականացվում է «Հայրենապաշտ» հայրենասիրական, երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ, ս/թ հունիսի 16-ին իր առաջին հանգրվանը ունեցավ Թալին քաղաքում, հանդիպման վայրը ՀՀ ԱՎԾ Արագածոտնի մարզային գործակալության Թալինի մասնաշենքն էր։ Սեմինար քննարկմանը մասնակցում էին Թալին քաղաքում գործող «Թալին-հույս» սոցիալական, «ՍԷՄԱՆՏ» սոցիալ-կրթական, «Հայուհի» կանանց և երեխաների պաշտպանության հասարակական կազմակերպությունների ղեկավարները և անդամները, ինչպես նաև ուսուցիչներ և երիտասարդներ։ Քննարկման թեման ընդհանուր բնապահպանական հիմնախնդիրներն և կլիմայի գլոբալ փոփոխություններ էր։ Մասնակիցներին տեղեկատվություն հաղորդվեց նաև ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաև մարզի Ապարան քաղաքում գործող Օրհուս կենտրոնի www.aarhus.am/index.php գործունեության վերաբերյալ։ Մասնակիցներից «Թալին-հույս» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ՝ Անահիտ Աբգարյանը նշեց, որ մոտակա ժամանակներս ծրագիր են իրականացնելու, որտեղ նաև ընդգրկված է լինելու Ապարան քաղաքը և իրենք մեծ սիրով կդիմեն Ապարանի Օրհուս կենտրոնին համագործակցության հայտով։ «ՍԷՄԱՆՏ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության նախագահ՝ Նունե Սարգսյանը ևս շատ էր կարևորում համագործակցությունը հասարակական կազմակերպությունների միջև և ցավով նշում, որ շատ և շատ հիմնախնդիրներ բխում են ընդհանուր սոցիալական վատ վիճակից։
Տեղեկացնում ենք նաև, որ հուշահանդեսի նյութերը մոտակա երկու շաբաթվա ընթացքում տեղադրված կլինեն ք. Աշտարակի մշակույթի տան երկրորդ հարկում և հասանելի կլինեն բոլոր այցելուների համար։ Կազմակերպության հաջորդ նպատակն է մարզում ազգային ազատագրական ուղուն նվիրված թանգարանի հիմնադրում, որին հիմք կհանդիսանան հուշահանդեսի համար հավաքգրված և ներկայանալի տեսքի բերված նյութերը։
Հարգելի հայրենակիցներ ս.թ. մայիսի 30-ին, ժամը 17։30-ին ք. Աշտարակի մշակույթի տանը տեղի կունենա «Ո´չ ոք չի մոռացվել, ոչի´նչ չի մոռացվել» խորագրով հուշահանդեսի հանդիսավոր բացումը, որը կուղեկցվի հայտնի կատարողների և խմբերի ազգային հայրենասիրական երգ ու պարով։ Բացմանը կհաջորդի բուն հուշահանդեսը, որի ընթացքում այցելուները կկարողանան դիտել Արագածոտն մարզի զոհված ազատամարտիկների լուսանկարները, ծանոթանալ կենսագրություններին, ինչպես նաև նրանց կյանքի գնով ազատագրված Արցախի պատմամշակույթային կոթողներին և սրբավայրերին։ Միջոցառումը կազմակերպել է «Հայրենապաշտ» հայրենասիրական, երիտասարդական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության օժանդակությամբ։ Մուտքն ազատ է։