?

Log in

No account? Create an account

Мои твиты

Թագեր:

Հարգելի հայրենակիցներ,

«Հայրենապաշտ» ՀԵՀԿ֊ն կոչ է անում բոլոր այն անձանց, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Եկե՛ք մեր լուման ունենանք Հայրենիքի պաշտպանության վեհ գործում։

Այսօր, «Հայրենապաշտ» ՀԵՀԿ խորհրդի նախագահ Արշակ Ծառուկյանի ծննդյան օրն է, շնորհավոր ծնունդդ սիրելի ընկեր ու բարի ծառայություն...


     «Հայրենապաշտ» ՀԵՀԿ խորհրդի 19.09.2011թ.-ի որոշմամբ խորհրդի նախագահ է ընտրվել ԱրշակՄկրտչի Ծառուկյանը։ Արշակ Ծառուկյանն իր լիազորությունները լիարժեք կսկսի իրականացնել ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո. այժմ նա ծառայում է Արցախի պաշտպանական բանակում։
          
                                                Հարգանքներով՝ «Հայրենապաշտ» ՀԵՀԿ խորհուրդ  



    Մեր հայ ժողովո՛ւրդ, սիրով շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ։ Ցանկանում ենք, որ մեր երկրում միշտ տիրի խաղաղությունն ու համերաշխությունը, և բոլորս լինենք միասնական մի բռունցքի պես՝ ի բարօրություն մեր ազգի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների։
    Այսօր յուրաքանչյուր հայի սրտում պիտի տիրի հպարտության և ուրախության զգացումը, քանզի ունենք ոչ միայն անկախ պետականություն, այլև հզոր ու կայուն բանակ, մեր սրտերում հավերժ ապրող սուրբ հաավատ առ Աստված ու դեպի Հայ Առաքելական Եկեղեցի,  որոնքն էլ հենց մեր պետականության կարևորագույն հենարաններից են։
    Լուսավոր և հաղթական ուղի ենք մաղթում Հայոց Բանակին, Հայ Առաքելական Եկեղեցուն և մեր Մայր Հայաստանին։
            
                                     Հարգանքներով՝ «Հայրենապաշտ» ՀԵՀԿ
խորհուրդ

        
  Մեծարգո վարչապետ,         
  հարգարժան նախարար,
              
  ձեր ուշադրությունն ենք հրավիրում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի աշխատանքներին: 2010 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ այս համակարգի cragrer.am/ միջոցով ՀԿ-ներին տրամադրվելու էին պետական բյուջեի համապատասխան տողով նախատեսված դրամաշնորհներ, որոնք հատկացվելու էին եռամսյակը մեկ։ Մինչև այսօր դրամաշնորհ է տրամադրվել միայն 2010 թվականի երրորդ եռամսյակի համար դիմած և անկախ փորձագիտական քննության արդյունքում դրական գնահատական ստացած ծրագրերին։ Փաստենք, որ 2010 թվականին լիազոր մարմնի ոչ ճիշտ աշխատանքի կամ մեկ այլ պատճառով բյուջեի համապատասխան տողով նախատեսված դրամաշնորհների կատարողականը չի ապահովվել, և ՀՀ հասարակական ոլորտի համար նախատեսված պետական գումարները տեղ չեն հասել։ 2011 թվականին դեռևս որևէ հասարակական կազմակերպություն վերոնշյալ առցանց համակարգից դրամաշնորհ չի ստացել, չնայած որ արդեն տարվա երրորդ եռամսյակում ենք։                
  Դիմում ենք ձեզ՝ հարցին շուտափույթ լուծում տալու և թերացումները շտկելու ակնկալիքով։
  Հարգանքներով՝ «Հայրենապաշտ» ՀԵՀԿ                        

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ                     
«Բերդ Այ Թի» ՀԿ                         
«Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ                 
«Գյումրու ուսանողական խորհուրդ» ՀԿ                         
«Դավիթբեկյան ուխտեր» ԵՀԿ                     
«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ                     
«Լույսի աշխարհ մանկապատենեկան երիտասարդական կենտրոն» ՀԿ                       
«Շիրակի երիտասարդական հիմնադրամ»                     
«Ռազմավարական պաշտպանություն քաղցկեղից» ՀԿ                     
«ՍԵԳ քաղաքացիական հասարակության աջակցման կենտրոն» ՀԿ
                
  Այս պահին նամակին միացել է ևս տասը հասարակական կազմակերպություն
. 
«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ                        
«Երիտասարդության խաղաղության և բարեկանության կամուրջներ» ՀԿ

«Երիտասարդական շունչ» երիտասարդության աջակցության ՀԿ
«Երիտասարդական Տեղեկատվական Կենտրոն»                   
«Երիտասարդ մանկավարժների “Գլաձոր” միություն» ՀԿ  

«Թթենի-Համագործակցություն» ՀԿ

Թրեյներների Ազգային Թիմ ՀԿ                       
«Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի  զարգացման կենտրոն» ՀԿ
Չարենցավանի «Ռեսուրս կենտրոն» ԲՀԿ                       

«Սյունիքի երիտասարդական կենտրոն»ՀԿ

Վերջին ամսվանը

April 2016
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Թագեր

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner